Արմավիրում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

21:29 • 01.12.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 20.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է 1958 թ. ծնված Ա. Խ.-ի դին: