Հազարավոր հեծանվորդներ բողոքի ակցիա են կազմակերպել Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ)

21:26 • 01.12.13

Հազարավոր հեծանվորդներ պառկել են Լոնդոնի կենտրոնական փողոցի երկայնքով` բողոքելով երթևեկության վտանգավոր կանոնների դեմ:
 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Լոնդոնի Տրանսպորիտի վարչության գրասենյակի շուրջը հավաքված ակցիայի մասնակիցները նմանակել են «մահացող» հեծանվորդների` ի աջակցություն 6 հեծանվորդների, որոնք սպանվել են նոյեմբերի ընթացքում:


Ցուցարարներն հեծանիվներով շարք են կազմել Բրիտանիայի մայրաքաղաքի Բլեքֆրայարս փողոցի երկայնքով, մինչ մյուսները մոմեր են վառել` հարգանքի տուրք մատուցելով քաղաքային երթևեկության զոհերի հիշատակին:


Ցուցարարները պահանջում են լոնդոնյան փողոցներն առավել ապահով դարձնել: Նրանց են միացել նաև հետիոտներ և վարորդներ: Աղբյուրի տվյալներով` այս տարի Լոնդոնում զոհված հեծանվորդների թիվը 14 է, որն արդեն հավասարվել է անցյալ տարվա վիճակագրությանը: