Մահվան հրեշտակի կերպարանքով Femen-ի ակտիվիստուհին ակցիա է արել եկեղեցու մոտ
Կիևում Femen շարժման ակտիվիստուին կիսամերկ ակցիա է անցկացրել եկեղեցու մոտ: Նա հայտնվել է Կիևյան-Պեչորյան տաճարի մոտ` մահվան հրեշտակի կերպարանքով, այս մասին հայտնում է Gazeta-ն:
Ակտիվիստուհու մարմնին եղել է հետևյալ գրությունը. «Բռնապետությունը պետք է մեռնի»:
Ըստ շարժման` տվյալ ելույթը կոչված է ցույց տալու, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատիժն անխուսափելի է:
Femen–ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս կերպ շարժումն իր խոսքն է ասել Կիևում նախօրեին տեղի ունեցած զանգվածային ծեծուջարդի առիթով:
Femen-ի ներկայացուցիչը հանդես էր եկել նաև Վիլնյուսում` Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, սակայն նրան ձերբակալել էին:










