Թաիլանդում ընդդիմությունը 6 հեռուստատեսություն է գրավել
Թաիլանդում, որտեղ 1 շաբաթ է, ինչ չեն դադարում բողոքի ցույցերը, ընդդիմության ներկայացուցիչների տրամադրության տակ է հայտնվել 6 խոշորագույն հեռուստաալիքների եթեր, այս մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Դրանց թվում է նաև պետական ալիքը: Ցուցարարները համաձայնել են լքել հեռուստատեսությունները միայն երաշխիքից հետո, թե իրենց եթեր կտրամադրվի:
Նախատեսվում է այդ ալիքներով ցուցադրել ընդդիմության ղեկավարի` նախկին վարչապետ Սուտեպ Տաուգսուբանի ելույթը:
CNN-ը վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաները դաժան է գնահատում, իսկ The Guardian-ի գնահատականով` Բանգկոկում ցուցարարները վերջին ճիգն են գործադրում գործող վարչապետին տապալելու համար:










