«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ջրի մաքրման աշխատանքների խափանում է տեղի ունեցել

20:28 • 01.12.13

Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանում ռադիոակտիվ ջրի մաքրման աշխատանքների ժամանակ համակարգային խափանում է տեղի ունեցել, որի հետևանքով խողովակներից հիդրոքլորային թթու է արտահոսել:


Ինչպես հաղորդում է INTERFAX-ը` ատոմակայանի TEPCO օպերատոր ընկերությանը հղումով, ռադիոակտիվ ջրի մաքրման աշխատանքները, որ իրականացվում են ALPS ընկերության կողմից, դադարեցվել են:


TEPCO ընկերության մասնագետների մեկնաբանմամբ` մաքրման աշխատանքների ժամանակ կիրառվող հիդրոքլորային թթուն սկսել է արտահոսել խողովակներից:


Աղբյուրը հիշեցնում է, որ ներկայում Ճապոնիայում աշխատում է ՄԱԳԱՏԷ-ի 19 փորձագետներից կազմված խումբ, որը պետք է զեկույց պատրաստի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի իրավիճակի մասին: Միջազգային փորձագետները Ճապոնիա են ժամանել երկրի կառավարության հրավերով: