Կիևի ոստիկանապետը հրաժարական է տվել

14:28 • 01.12.13

Կիևի ոստիկանապետ Վալերի Կորյակը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նախօրեին հրահանգել էր Բերկուտին` ուկրաինական հատուկ ջոկատայիններին ցրել եվրամայդանը, ինչն ավարտվել էր ծեծուջարդով, այս մասին հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով իր աղբյուրը Ուկրաինայի ՆԳՆ-ում:


Նշվում է, որ նա ինքնակամ է հեռանալու որոշում կայացրել և նրան մեղադրանք ներկայացված չի եղել` եվրամայդանի դեպքերի կապակցությամբ:


Նախօրերին Վալերի Կորյակը հայտնել էր, որ հետաքննություն է սկսվում եվրամայդանում ոստիկանների կողմից իրենց լիազորությունների չարաշահման առիթով: Նույն հարցով ներողություն է խնդրել Ուկրաինայի ներքին գործերի նախարարը: