Նյու Յորքում գնացքի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 67-ի

21:15 • 01.12.13

Նյու Յորքի Բրոնքս թաղամասում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 67-ի: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` ABC7-ին հղումով, 11 մարդ համարվում է անհետ կորած:


Վթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 63-ը վնասվածքներ են ստացել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:


Հիշեցնենք, որ գնացքը գծերից դուրս էր եկել այսօր առավոտյան Spuyten Duyvil կայարանի մոտակայքում` Հուդզոն գետի ափին: Վթարի ժամանակ գնացքի 8 վագոններ շրջվել են: