Կառավարական զորքերը հաղթում են քաղաքացիական պատերազմում. Սիրիայի վարչապետ
Սիրիայի վարչապետ Վաիլ Խալկին, գտնվելով Իրանում պաշտոնական այցով, հայտարարել է, որ կառավարական ուժերը հաղթում են քաղաքացիական պատերազմում և կանգ չեն առնի մինչև վերջին թշնամին, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Խալկին նշել է, որ սպառնալիքների և վախեցնելու ժամանակաշրջանն անցել է, և այն երբեք չի վերադառնա, և այժմ Սիրիայում ստեղծվում է փառքի ժամանակաշրջանը։
Իր հերթին Իրանի առաջին փոխվարչապետ Էշակ Ջահանգիրին վստահեցրել է, որ Իրանը գտնվում է «միևնույն խրամատում Սիրիայի հետ միասին» և աջակցում է նրան բոլոր մակարդակներում։










