Ակտիվիստներին բերման են ենթարկում տներից, մեքենաներից, փողոցներից. Արգիշտի Կիվիրյան
Քաղաքացիական ակտիվիստներին ոստիկանները բերման են ենթարկում նրանց տներից, մեքենաներից, փողոցներից և ոչ մի հիմնավորում չեն ներկայացնում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Armenia today-ի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, ով այս պահին գտնվում է Կենտրոնի ոստիկանության դիմաց:
«Արդեն երկու ժամ է որևէ հիմնավորում չեն տալիս, թե ինչու են բերման ենթարկել ակտիվիստներին: Կոնկրետ մեր վստահորդ Մարիա Հովսեփյանին տաքսու միջից են տարել, երբ նա աշխատանքի էր գնում: Երեք հոգով մեքենայից իջեցրել տարել են»,- ասաց նա:
Վերջինս դժվարացավ ասել, թե այդպիսով հնարավոր է արդյոք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված ցույցն ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելուն կասեցվի: Իսկ ինքն անձամբ կմասնակցի ցույցին, եթե մինչ այդ որևէ բան չխոչընդոտի:
Հիշեցնենք, որ առավոտյան Երևանի կենտրոնի ոստիկանություն թվով հինգ ակտիվիստ վարչական բերման է ենթարկվել, ինչին մասին Tert.am-ին ասացին ՀՀ ոստիկանության հասարակության հետ բաժնից։










