Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ՀՀ ԱԻՆ
11:14 • 02.12.13
ՀՀ ԱԻ նախարարություն դեկտեմբերի 2-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 17 հասցեում՝ Մետրոպոլիտենի կայարանում, պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:
Placeholder










