Բաշար ալ-Ասադը պատասխանատու է ռազմական հանցագործությունների համար. ՄԱԿ
ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը հայտարարել է, որ կազմակերպության տրամադրության տակ կան ապացույցներ առ այն, որ Սիրիայի իշխանությունները՝ նախագահ Բաշար ալ-Ասադի ղեկավարությամբ, պատասխանատու են ռազմական հանցագործությունների համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի հանձնակատարն անմիջականորեն հայտարարում է Բաշար ալ-Ասադի պատասխանատվության մասին:
Վերջինիս խոսքով՝ ՄԱԿ-ն ապացույցներ ունի այն մասին, որ «կառավարության բարձրաստիճան անդամները՝ ներառյալ երկրի ղեկավարը» պատասխանատվություն են կրում ռազմական և մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար:
Փիլայը մեջբերում է ՄԱԿ-ի փորձագետների անցկացրած հետազոտությունը, որի համաձայն՝ 2011-ի մարտից Սիրիայում կառավարության և ընդդիմության միջև տեղի ունեցող բախումների հետևանքով 100 հազար մարդ է մահացել:










