Բելառուսի և Ուկրաինայի ընդդիմությունները պայմանավորվել են համագործակցության մասին

13:33 • 02.12.13

Բելառուսի և Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պայմանավորվել են համագործակցության մասին։ Այդ մասին ria.ru-ին հայտնել է Բելառուսի Միավորված քաղաքացիական կուսակցության նախագահ Անատոլի Լեբեդկոն:

 

«Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում Լեբեդկոն և Բելառուսի ժողովրդական ճակատի նախագահ Ալեքսեյ Յանուկևիչը հանդիպել են Ուկրաինայի «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի և «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ:

 

Լեբեդկոն ընդգծել է ուկրաինական ընդդիմության հետաքրքրվածությունը բելառուս գործընկերների հետ համագործակցության հարցում: «Հակառակ արձագանքը՝ դրական և հետաքրքրված: Պայմանավորվել ենք մոտ ապագայում փոխանակվել գաղափարներով, առաջարկներով»,- ասել է նա: