Ռուսաստանում 3 ուղևոր սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը

10:30 • 02.12.13

Ռուսական Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան իրականացվելիք չվերթը հետաձգվել է՝ պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է Лента-ն։

 

Հայտնի է, որ ինքնաթիռի 3 ուղևորներ վիճաբանության մեջ են մտել մյուսների հետ, ինչից հետո սկսել են սպառնալ, որ կպայթեցնեն ինքնաթիռը։ Օրինախախտ ուղևորներին հեռացրել են օդանավից։

 

Թե ինչն է դարձել վիճաբանության պատճառ, դեռևս հայտնի չէ. ներկայում դեպքի վայրում աշխատում են քննիչները։
Իսկ չվերթն էլ հետաձգվել է անհայտ ժամանակով։