Կոլումբիայում բացահայտվել է գաղտնի ցանց, որը թմրադեղեր է մատակարարել ԱՄՆ

23:34 • 02.12.13

Կոլումբիական իրավապահների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է գաղտնի ցանց, որը թմրանյութեր էր մատակարարում ԱՄՆ-ին: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով լատինամերիկյան ԶԼՄ-ներին:


Գործողությունների նախապատրաստումը տևել է մոտ 1 տարի, իսկ դրա արդյունքում Կոլումբիայի տարբեր քաղաքներում ձերբակալվել է 8 մարդ: Նրանք 23 մարդուց բաղկացած թմրաբանդայի վերջին ներկայացուցիչներ էին:


Ըստ իշխանությունների տեղեկությունների, վերջին տարիներին այս հանցավոր կազմակերպությանը հաջողվել է ԱՄՆ տեղափոխվել մոտ 4 տոննա թմրանյութ: Դրա համար նրանք օգտագործում էին Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայի երկրներում ունեցած կապերը: