Չին բժիշկները հեռացրել են աղջկա ականջի մեջ աճող խատուտիկը. Russia Today

10:19 • 02.12.13

Պեկինում բժիշկները շոկի են ենթարկվել, երբ ծաղկող խատուտիկ են հայտնաբերել 1 տարեկան 4 ամսական աղջկա ականջի մեջ, հայտնում է RT-ն:

 

2 սմ աճած ծաղիկը բարեհաջող հեռացվել է երեխայի ականջից:

Ռանրան անունով աղջկա ծնողները պատմել են, որ բույսի սերմը նրա ականջի մեջ է հայտնվել 4 ամիս առաջ: Սակայն նրանք բժշկի են դիմել միայն այն ժամանակ, երբ երեխան սկսել է լացել և քորել ականջը: Ծնողները նախ փորձել են անձամբ հեռացնել բույսը:

 

Խատուտիկի հեռացումը 10 րոպե է պահանջել բժիշկներից, նրանք արձանագրել են, որ դա լուրջ առողջական խնդիրների պատճառ կարող էր դառնալ:

Անցած տարի չին բժիշկները սարդ էին հեռացրել մի կնոջ ականջից:
 

Image from 22808.net