Եվրոպայի խորհուրդը պատրաստ է Ուկրաինային աջակցություն ցուցաբերել կոնֆլիկտային իրավիճակը լուծելու համար

17:03 • 02.12.13

Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Ուկրաինայում տիրող իրավիճակով և պատրաստ է երկրին աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակի խաղաղ լուծման նպատակով: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի հայտարարությանը:

 

«Իրավիճակն Ուկրաինայում, որը մտնում է մեր կազմակերպության մեջ, անհանգստացնում է Եվրոպայի խորհրդին։ Ես կոչ եմ անում Ուկրաինայի բոլոր կողմերին հրաժարվել բռնությունից»,- նշել է նա:

 

Յագլանդն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է «Ուկրաինային և նրա ժողովրդին աջակցություն ցուցաբերել՝ առաջացած իրավիճակը մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների համապատասխան լուծելու համար»: