Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան մոտից բերման է ենթարկվել «Եվրամայդանի» 11 աջակից

18:22 • 02.12.13

Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել հաջակցություն «Եվրամայդանի» իրականացված ակցիայի 11 մասնակցի, որոնց թվում է նաև հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը։

 

Ինչպես հայտնում է Лента-ն, ակտիվիստները ձեռքերում պահել են «Ուկրաինա, մենք քեզ հետ ենք» գրությամբ պաստառ։ Նեմցովի խոսքով՝ մասնակիցները խաղաղ կանգնած են եղել դեսպանատան շենքի մոտ։

 

Ուկրաինայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 24-ին, երբ պաշտոնական մակարդակով հայտնի է դարձել, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը Եվրոպական միության հետ չի ստորագրի Ասոցացման համաձայնագիրը։