Երևան-ՌԴ մեկնող ավտոբուսը Վրաստանում վթարի է ենթարկվել
ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.13-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Գուդաուրիի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ Երևան-ՌԴ մեկնող ուղևորատար 18 OC 008 պետհամարանիշի ավտոբուսը բախվել է ճամփեզրին, ինչից ոտքի հատվածում թեթև մարմնական վնասվածք է ստացել փոխարինող վարորդ՝ 1978 թ. ծնված Զ. Ս.-ն:










