Վրաստանում ակցիա է տեղի ունեցել՝ հաջակցություն ուկրաինացի ցուցարարների
Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում տեղի ունեցող ցույցերին աջակցություն հայտնելու համար երեկ ակցիա է տեղի ունեցել Թբիլիսիում, տեղեկացնում է Новости-Грузия լրատվական գործակալությունը։
Ակցիայի մասնակիցները եղել են Ուկրաինայի դրոշներով և պաստառներով՝ կոչ անելով պաշտպանել ուկրաինացի ժողովրդի ազատությունը։
Ակցիայի կազմակերպիչները եղել են Վրաստանի մի խումբ քաղաքացիներ՝ Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Դրան մասնակցել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ Վրաստանում բնակվող ուկրաինացիներ։
«Ցավոք, այժմ չենք կարող գտնվել Ուկրաինայում և մասնակցել ակցիաներին, որը կազմակերպել է ուկրաինացի ժողովուրդը։ Սակայն մենք եկել ենք այստեղ՝ աջակցելու ուկրաինացիների ցանկությանը՝ լինել Եվրոպայի հետ, քաղաքակիրթ հանրության հետ և հետքայլ չանել դեպի ԽՍՀՄ։ Մենք ցանկանում ենք աջակցել մեր ժողովրդին՝ չնայած արտերկրում ենք»,-ասել է ակցիայի ուկրաինացի մասնակից Յուրի Կովրիժենկոն։










