Յուրօրինակ ակցիա. ծաղկավոր խալաթ և «սապոգ»՝ Խանջյան փողոցում

09:24 • 02.12.13

Խանջյան փողոցի վերգետնյա անցումից անհայտ անձինք ծաղկավոր խալաթ և երկարաճիտք կոշիկներ են կախել: Ենթադրաբար այդ ակցիան իրականացվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի նշան: 

 

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է ՌԴ նախագահի պետական այցը Հայաստանի Հանրապետություն, ինչի կապակցությամբ ասֆալտապատվել է Գյումրիի օդանավակայանից քաղաքի մուտք տանող ճանապարհը, քաղաքում կախվել են ՀՀ և ՌԴ պետական դրոշներ, իսկ հանրապետությունում և Գյումրիում անցկացվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, ինչպես մամուլում պարբերաբար նշվում է, հիմնական շեշտը դրվում է դիտահորերի զոդման վրա:

 

Լուսանկարը արագորեն տարածվել է Facebook սոցիալական կայքում: