Կիևի դատարանն արգելել է զանգվածային ակցիաների անցկացումը մայրաքաղաքի կենտրոնում

11:40 • 02.12.13

Կիևի շրջանային վարչական դատարանն արգելել է զանգվածային ակցիաների անցկացումը մայրաքաղաքի կենտրոնում 2013 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի հունվարի 7-ը, հաղորդում է rbc.ru-ն: Հանրահավաքներից ազատ գոտիներ են հայտարարվել Անկախության մայդանը, Եվրոպական հրապարակը և մի քանի փողոցներ:

 

Համապատասխան հայցով ավելի վաղ դիմել էր Կիևի քաղաքային վարչակազմը, որը նախօրեին գրավել էին ակտիվիստները: Նրանք շարունակում են մնալ շենքում և չեն պատրաստվում լքել այն: