Սաակաշվիլին Կիև է գնացել. «Կվիրիս կրոնիկա»

12:41 • 02.12.13

Վրացական «Կվիրիս կրոնիկա» թերթը դեկտեմբերի 2-ին հայտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Կիև:

 

Սաակաշվիլին արդեն մի քանի շաբաթ է չի երևացել հայրենիքում, որտեղից հեռացել էր նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալությունից օրեր առաջ:

 

Թերթի թղթակիցը կարծիք է հայտնել, թե գուցե Սաակաշվիլին պատրաստվում է իր հեղափոխական փորձը կիսել Ուկրաինայի հետ: Հստակ հայտնի է, ըստ աղբյուրի, որ Սաակաշվիլու հետ Կիևում է նաև Աջարիայի նախկին առաջնորդ Լևան Վարշալոմիձեն: Նշվում է, որ Կիևում տեսել են նաև Սաակաշվիլիի տատին` Մզիյա Ծերեթելիին:

 

Նախօրեին Սաակաշվիլիի կինը սոցցանցերով հայտնել էր, թե Վրաստանի ժողովուրդը պետք է հանգստանա Սաակաշվիլուց, դրա համար էլ նա չի հայտնվում:

 

Պաշտոնապես Սաակաշվիլին գտնվում է ԱՄՆ-ում ավագ որդու, իսկ կինը` Հոլանդիայում՝ կրտսերի հետ: