Ուկրաինայի իշխող կուսակցության Լվովի ներկայացուցիչները պատրաստվում են հրապարակավ պատռել կուսակցական տոմսերը

12:46 • 02.12.13

Լվովի շրջանում Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» անդամները նախատեսում են զանգվածաբար դուրս գալ կուսակցությունից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։

 

«Կուսակցականները պլանավորում են հրապարակավ պատռել կուսակցական տոմսերն ու շրջանային խորհրդի պատգամավորության մանդատներն ու հայտարարել Նիկոլաևյան շրջանում կուսակցության գործունեության դադարեցման մասին»,-հաղորդում է ռադիոկայանը։

 

Օրերս հաղորդագրություն է ստացվել, որ Ռադայի պատգամավորների մեծ մասն իշխող կուսակցությունից դուրս է գալիս՝ ի նշան ցուցարարների դեմ ուժի կիրառման դեմ բողոքի։


Երեկ առավոտյան կուսակցությունից դուրս է եկել 3 պատգամավոր։
 

Հրաժարական է տվել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լևոչկինը։ Կիրակի առավոտյան հայտնի էր դարձել, որ հրաժարական է ներկայացրել նաև Կիևի ոստիկանապետ Վալերի Կորյակը։