Գիշերն Ուկրաինայում խաղաղ է անցել
Գիշերը Կիևում, որտեղ նախօրեին ուժեղ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության հետ, խաղաղ է անցել, հայտնում է «Դոժդը»:
Մինչև առավոտ Մայդանում են մնացել ընդդիմության ներկայացուցիչները: Նրանք մահակներով հերթապահել են Մայդանի բոլոր մուտքերի մոտ, որպեսզի կանխեն նախօրեի ծեծն իրավապահների կողմից:
Մայդանում նորից բարիկադներ են կառուցվել, այս անգամ օգտագործվել են այնտեղ տեղադրվելիք տոնածառին կից սահադաշտի մասերը:
Առավոտվա դրությամբ Մայդանում 5.000 - 6.000 մարդ է եղել: Նախօրեին այդ թիվը հասել է կես միլիոնի:
Չնայած խաղաղ գիշերվան՝ երկու կողմից բախումների հետևանքով տուժել է 250 հոգի:










