Սպիտակ տան կայքում Ուկրաինայի հարցով տասնյակ հանրագիր է հայտնվել

12:25 • 02.12.13

Ուկրաինային առնչվող արդեն 11 հանրագիր է տեղադրվել Սպիտակ տան կայքում, որոնց մեծ մասը հայտնվել է վերջին մի քանի օրերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ամենից շատ ձայներ է հավաքել հանրագիրը, որն ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է անում Ուկրաինայի ներկայիս իշխանությունը փոփոխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ներկայում դա 56.000 ստորագրություն ունի:

 

Մյուս հանրագրերը, ի տարբերություն նշվածի, առաջարկում են ավելի կտրուկ գործել Ուկրաինայի դեմ: Դրանք էլ 7.000-ական ձայներ ունեն: Առաջարկվում է նաև պատժամիջոցներ կիրառել նախագահ Յանուկովիչի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

 

ԱՄՆ-ի կողմից պաշտոնական արձագանքի արժանանալու համար հանրագիրը պետք է հավաքի 100 հազարից ավելի ձայն:

Իսկ մինչ այդ Ուկրաինայում շարունակվում են եվրաինտեգրման պահանջով ցույցերը: