Պուտինը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանը միանում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներին, գրում է Газета-ն։
Խոսքն այն պատժամիջոցների մասին է, որոնք մարտին ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ի պատասխան Հս. Կորեայում անցկացվող միջուկային փորձարկումների։
Փետրվարի 12-ին Հս. Կորեայում անցկացվել են երկրի պատմության ընթացքում 3-րդ միջուկային փորձարկումները։ Երկրի իշխանությունները պաշտոնապես հաստատել են այդ փաստը։










