Ռադան կքննարկի Ուկրաինայի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը
Ուկրաինայի Գերագույն ռադայի պետականաշինության և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը մի քանի ժամից կքննարկի ուկրաինական կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Ռուսլան Կնյազևիչին:
Նախագծի հեղինակն է «ՈւԴԱՌ» խմբակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:
Միևնույն ժամանակ ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է ուժ չկիրառել Ուկրաինայում ցուցարարների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Նրա խոսքով՝ «Ուկրաինայում եվրոպամետ հանրահավաքները հստակ ուղերձ են: Մնում է հույս ունենալ, որ նախագահ Յանուկովիչը կընդունի այդ ուղերձը»,-ասել է նա:
Իր հերթին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ Ուկրաինայի բազմահազարանոց ելույթները «Եվրոպական միությանն աջակցության տպավորիչ ապացույց են»:










