Սևաստոպոլցի պատգամավորը Պուտինին խնդրել է զորք մտցնել Ուկրաինա
Սևաստոպոլի քաղաքային խորհրդի պատգամավոր, «Ռեգիոնների կուսակցությունից» Սերգեյ Սմոլյանինովը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և խնդրել է ռուսական զորք մտցնել Ուկրաինայի տարածք՝ «երկիրն ԱՄՆ-ի զորքերից և ՆԱՏՕ-ի ագրեսորներից պաշտպանելու համար», տեղեկացնում է Взгляд-ը։
«Ուկրաինայի ժողովրդի և նրա օրինական ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքումից հրաժարվելուց հետո, արևմտյան հատուկ ծառայություններն ու նրանց գործակալները փորձում են տապալել երկրի օրինական իշխանությանը։ Այդ նպատակով Ուկրաինայի մի շարք քաղաքներում հանրահավաքներ են կազմակերպվել և տեղեկատվական հարձակումներ՝ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ինտերնետ-ռեսուրսներով»,-գրել է պատգամավորը։
Նա նաև հիշեցրել է, որ Սպիտակ տան կայքում ստորագրահավաքներ են սկսվել, որի հեղինակները խնդրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զինված ուժեր մտցնել ԱՄՆ՝ Յանուկովիչի ռեժիմը տապալելու համար։
Դրանով պայմանավորված՝ Սմոլյանինովը ՌԴ նախագահին խնդրում է «ռազմական օգնություն ցուցաբերել եղբայրական ժողովրդին և Ուկրաինայի նախագահին՝ երկրի ինքնիշխանության ապահովման համար»։










