Սիրիայում հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 125.000 մարդ

20:10 • 02.12.13

Սիրիական հակամարտությունում զոհվել է ավելի քան 125.000 մարդ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պահպանման սիրիական մոնիթորինգային կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությանը:

 

Ըստ իրավապաշտպանների տեղեկությունների, 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ զոհվել է 125.835 մարդ, որոնից 44.381-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 6.627 երեխա և 4.454 կին:

 

Զոհերի թվում նշվում են ընդդիմության 27.746 գրոհայիններ, ինչպես նաև սիրիական բանակի 2.221 դասալիքներ և ավելի քան 6.200 օտարերկրացիներ, որոնք պայքարում են զինված ուժերի կողմից:

 

Բացի այդ իրավապաշտպանները գրանցել են, որ զոհվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման 232 անդամներ և կառավարության կողմից մարտնչող 256 օտարերկրացիներ: