Սիրիական գրոհայինները կրկին փորձում են գրավել քրիստոնեական Մաալուլա քաղաքը
Սիրիայում զինված ընդդիմության զորքերը սկսել են գրոհել հին քրիստոնեական Մաալուլա քաղաքը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին:
Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պահպանման սիրիական մոնիթորինգային կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը: Ըստ նրանց, հարձակումները սկսվել են 3 օր առաջ:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկությունները դեռևս բացակայում են:










