Թաիլանդում ընդդիմության առաջնորդին մահապատիժ է սպառնում

23:31 • 02.12.13

Թաիլանդի դատարանը հրահանգել է ձերբակալել հակակառավարական ցույցերի առաջնորդ՝ նախկին վարչապետ Սուտհեմա Տաուգսուբանին: Ինչպես տեղեկացնում է Корреспондент.net-ը՝ վերջինս մեղադրվում է երկրի իշխանությունների դեմ անկարգություններ հրահելու մեջ:


Բանգկոկի ոստիկանության ղեկավարությունը հաղորդել է, որ նախկին վարչապետը մեղադրվում է ըմբոստության մեջ, ինչի համար սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն:


Ավելի վաղ թաիլանդական դատարանը որոշել էր ձերբակալել Տաուգսուբանին՝ կառավարական շենքերի գրավումը սադրելու համար: