Թբիլիսիում իշխանությունների խոստումներով փուչիկներ են բաց թողել երկինք
Թբիլիսիում կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները կառավարության խոստումներով կապույտ փուչիկներ են բաց թողել երկինք, տեղեկացնում է Грузия online-ը։
Ինչպես հայտարարել են ակցիայի մասնակիցները, «թռչող գնդակների» միջոցով իրենք իշխանություններին հիշեցրել են այն խոստումների մասին, որոնք նրանք մեկ տարի առաջ տվել են վրացի ժողովրդին, սակայն դրանցից որևէ մեկը չի իրականացել։
Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել կառավարությանն ազատ արձակել նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին։










