Թաիլանդի ընդդիմության առաջնորդին մեղադրել են պետական դավաճանության համար
Թաիլանդում հակակառավարական ցույցերի առաջնորդ, նախկին վարչապետ Սուտեպ Տաուգսուբանին մեղադրել են պետական դավաճանության համար, հայտնում է gazeta.ru-ն՝ CNN-ին հղումով։
«Նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում»,- հայտնել է Բանգկոկի ոստիկանության ղեկավարությունը։
Տաուգսուբանը պահանջում է երկրի վարչապետ Ինգլակ Չինավաթի հրաժարականը։ Նախօրեին նա կոչ է արել Թաիլանդի բնակիչներին համազգային գործադուլ սկսել։
Բանգկոկում այսօր առավոտյան ցուցարարները վերսկսել են կառավարության շենքի գրոհը, իսկ մամուլի գնահատմամբ՝ սա դարձել է 2010-ից ի վեր ամենաարյունալի բախումը. Թաիլանդում 9-րդ օրը շարունակվող ակցիաների հետևանքով 4 մարդ է զոհվել, կա 100 վիրավոր:










