Թաիլանդի վարչապետը փախել է իր գաղտնի կեցավայրից, բախումներից 4 մարդ է զոհվել
Բանգկոկում այսօր առավոտյան ցուցարարները վերսկսել են կառավարության շենքի գրոհը, իսկ մամուլի գնահատմամբ՝ սա դարձել է 2010-ից ի վեր ամենաարյունալի բախումը. Թաիլանդում 9-րդ օրը շարունակվող ակցիաների հետևանքով 4 մարդ է զոհվել, կա 100 վիրավոր:
Կառավարության շենքի գրոհին մի քանի հարյուր մարդ է մասնակցել: Time-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել:
Երեկ ընդդիմադիրների առաջնորդ Սուտեպ Տաուգսուբանը հայտնել էր, որ հանդիպել է վարչապետ Ինգլակ Չինավաթին և նրան վերջնագիր ներկայացրել` իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Սակայն դա չի կատարվել: Ավելին` գործող վարչապետը փախել է ոստիկանության գաղտնի կեցավայրից, որտեղ թաքնվում էր իրավիճակի սրվելուց հետո:
Սակայն իրավիճակը միայն սրվում է վերջնաժամկետի լրանալուց հետո: Այժմ կառավարությանը փորձում են պաշտպանել 21 հազար ոստիկաններ և 1000 զինվորականներ:










