Լիբանանի Տրիպոլի քաղաքում ռազմական դրություն է հայտարարվել
Լիբանանի իշխանությունները երկրի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում ռազմական դրություն են հայտարարել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Al Arabiya-ին հղումով:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ռազմական դրության ռեժիմը կշարունակվի 6 ամիսների ընթացքում: Բացի այդ՝ այս ընթացքում քաղաքը կվերանվանվի որպես ռազմական շրջան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից քաղաքում աճել է միջհամայնքային բախումների դեպքերի թիվը, որոնց հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել՝ 40-ից ավելին: Հաղորդվում է, որ երկուշաբթի զոհերի թիվը Լիբանանում հասել է 15-ի:










