Ուկրաինայի Ռադայի փոխխոսնակն ընդհատում է Վրաստան այցը. նա չի բացառել կառավարության փոփոխությունը

11:58 • 02.12.13

Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին հայտարարել է, որ նախատեսում է ժամկետից շուտ ավարտել այցը Վրաստան, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Նա մասնակցում է Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի համատեղ նիստին, որն սկսվել է այսօր՝ Թբիլիսիում։

 

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են կառավարական ճգնաժամի հանգեցնել»,-ասել է փոխխոսնակը՝ չբացառելով հնարավորությունը, որ ճգնաժամին կհաջորդի Ուկրաինայի կառավարության փոփոխությունը։