Երևանում 5 ակտիվիստի վարչական բերման են ենթարկել
Առավոտյան Երևանի կենտրոնի ոստիկանություն թվով հինգ ակտիվիստ վարչական բերման է ենթարկվել. Այս մասին Tert.am-ին ասացին ՀՀ ոստիկանության հասարակության հետ բաժնից։ «5 հոգու նկատմամբ վարչական բերում է իրականացվել Ոստիկանության կենտրոնի բաժին՝ վարչական իրավախախտման օրենսդրության 182-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Նրանց նկատմամբ իրականացվում է վարչական իրավախախտման արձանագրություն»,- նշեցին Ոստիկանությունից։
Նշենք, որ վարչական բերման ենթարկված ակտիվիստների թվում են Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ովքեր փորձել են Մաքսային միության անդամակցելու Հայաստանի որոշմանը դեմ ցուցապաստառներ փակցնել Բժշկական համալսարանի վերգետնյա անցումի մոտ:










