Բելգիայում վթարի է ենթարկվել մոտ 100 մեքենա
Բելգիայի մայրուղիներից մեկի վրա տեղի ունեցած 3 ավտովթարների հետևանքով բախվել են ավելի քան 100 մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ AP-ին հղումով, 1 մարդ մահացել է, իսկ ավելի քան 50 մարդ՝ վիրավորվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Զոննեբեկե քաղաքում տեղի ունեցած զանգվածային վթարը պայմանավորված էր եղանակային վատ պայմաններով. ճանապարհը պատված է եղել մառախուղով:
Մեքենաների մեծ քանակի պատճառով դժվարացել է բժիշկների աշխատանքը, որովհետև շտապ օգնության մեքենաները չեն կարողացել դեպքի վայր հասնել:










