Բելգիայում սպառնում են առևանգել 12-ամյա թագաժառանգին
Բելգիայում անհայտ անձը սպառնացել է առևանգել թագավորական գահի 12-ամյա ժառանգորդին՝ արքայադուստր Էլիզաբեթին, եթե իշխանությունները չսահմանափակեն երկիր ժամանող ներգաղթյալների թիվը։
Ինչպես հայտնում է Лента-ն՝ La Derniere Heure օրաթերթին հղումով, սպառնալիքը գրված է եղել թագավոր Ֆիլիպին ուղղված նամակում։ Դպրոցը, որտեղ հաճախում է արքայադուստրը, այժմ գտնվում է ուժեղացված հսկողության տակ։
Նամակի կեսը գրված է գերմաներենով, մյուսը՝ ֆրանսերենով։ Բացի այդ, անհայտ հեղինակը դրա վրա նկարել է նացիստական Գերմանիայի դրոշը, ինչպես նաև «դիվային» համարվող 666 թիվը։
Նամակի հեղինակը վիրավորական արտահայտություններ է անում հատկապես մուսուլման ներգաղթյալների հասցեին՝ նրանց «ոչ մարդ» անվանելով։










