Վենեսուելայի մայրաքաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի. նախագահը մեղադրում է ընդդիմությանը
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասն ու երկրի մի շարք նահանգներ երեկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, այս մասին տեղեկացնում է Взгляд-ը։
Էլեկտրաէներգիայի խափանման պատճառների մասին տեղեկություններ դեռևս չկան, չնայած երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն դրա համար մեղադրել է երկրի ընդդիմությանը։
Քաղաքը հոսանքազրկվել է պետական հեռուստաընկերության եթերում նախագահ Մադուրոյի ելույթի ուղիղ հեռարձակման ընթացքում։
Վերջին շրջանում նման վթարներ Վենեսուելայում հաճախ են տեղի ունենում։ Սեպտեմբերի սկզբին էլեկտրաէներգիայի զանգվածային խափանում էր տեղի ունեցել լարերի վնասման պատճառով, սակայն Մադուրոն դրա համար դարձյալ մեղադրել էր «աջ ծայրահեղականներին» և ստեղծել էր հատուկ ծառայություն՝ համակարգում հետախուզություն իրականացնելու համար։










