ԱՄՆ-ում կենդանիների պաշտպանները պահանջել են 26-ամյա շիմպանզեին անհատականություն ճանաչել
«Կենդանիների իրավունքների պաշտպանության նախագիծ» ամերիկյան կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարաններից մեկը՝ պահանջելով, որպեսզի Թոմի անունով 26-ամյա շիմպանզեին ազատության իրավունք ունեցող անհատականություն ճանաչեն։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, հայցը ներկայացրած կազմակերպության անդամները պնդում են, որ Թոմին «ոչ թե իր է, այլ ճանաչողական ունակություններով օժտված անհատականություն, որն ազատության իրավունք ունի»։
Թոմիի մասին նրանք իմացել են այս տարվա հոկտեմբերին՝ տեղեկանալով, որ ոմն Պետրիկ ու Դայեն Լևերներն իրենց ֆերմայում էկզոտիկ կենդանիներ են պահում։ Պաշտպանների խոսքերով, երբ նրանք առաջին անգամ տեսել են Թոմիին, կենդանին շատ ճնշված տեսք է ունեցել։ Այժմ նրանք պահանջում են, որպեսզի շիմպանզեն տեղափոխվի պրիմատների համար նախատեսված արգելոց։
Բացի այդ, կենդանիների իրավունքների պաշտպանները պահանջում են անօրինական ճանաչել շիմպանզեներին վանդակների մեջ պահելը։










