Ամերիկուհին տոնածառով ծեծել է իր ոստիկան ամուսնուն
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Էրնանդո շրջանում բնակչուհուն ձերբակալել են իր ամուսնուն տոնածառով ծեծելու համար, հայտնում է ABC-ն:
Կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի ժամանակ ամերիկուհին` 29-ամյա Էշլի Ջենինքսը, փոքր արհեստական տոնածառով հարձակվել է ամուսնու վրա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամուսինը փորձել է խուսափել կոնֆլիկտից:
Տոնածառ բանեցնելուց առաջ կինը նախ տարբեր այլ առարկաներ է կիրառել` դրանք շպրտելով ամուսնու վրա:
Դեպքի վայր են կանչվել տուժած տղամարդու գործընկերները` ոստիկանները: Ամերիկուհուն ձերբակալել են կենցաղային բռնության համար: Նա դատարանի առաջ կկանգնի դեկտեմբերի 31-ին:
Հայտնի է, որ ԱՄՆ-ում և այլուր ընտանեկան վեճերն ուժգնանում են հենց Սբ Ծննդի նախօրեին: Պատճառը նախապատրաստման պատճառով առաջացող սթրեսն է:










