Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում՝ Volkswagen-ը բախվել է КамАЗ-ին. կա 2 զոհ
Գեղարքունիքի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 13:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Volkswagen Vento մակնիշի 33 VՏ 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի և բախվել КамАЗ մակնիշի 336 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենային:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Տեղում մահացել են Volkswagen-ի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ 27-ամյա Վ. Մ.-ն և ուղևոր, նույն գյուղի բնակիչ 34-ամյա Շ. Վ.-ն: Ըստ աղբյուրի՝ Камаз-ը վարել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա Խ. Դ.-ը: Բեռնատարը հաշվառված է «Ֆլեշ» ՍՊԸ-ի հաշվեկշռում և այն բեռնված է եղել դիզվառելիքով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:











