Հայաստանը Մաքսային միություն մտնելու «ճանապարհային քարտեզը» կստորագրի դեկտեմբերի 24-ին. աղբյուր
Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու «ճանապարհային քարտեզը» կստորագրվի Մոսկվայում դեկտեմբերի 24-ին՝ Եվրասիական ինտեգրման միության նիստի ժամանակ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Հայաստան այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցած պատվիրակության աղբյուրը, հաղորդում է Грузия Online-ը:
«Մենք պատրաստում ենք ստորագրման ենթակա փաստաթղթերը: Մաքսային միություն Հայաստանի մտնելու «ճանապարհային քարտեզը» կստորագրվի Մոսկվայում դեկտեմբերի 24-ին՝ Եվրասիական ինտեգրման միության նիստի ժամանակ»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է ria.ru-ն:
Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, իսկ այնուհետև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:










