ԱՄՆ-ն Գուամի վրա սատկած մկների «դեսանտ» է գցել

10:25 • 03.12.13

ԱՄՆ-ն Գուամ կղզու վրա թույնով ներծծված 2 հազար սատկած մուկ է գցել՝ օձերի պոպուլյացիան կրճատելու նպատակով, հայտնում է Взгляд-ը։

 

Սատկած մկներին ամրացված են եղել փոքրիկ պարաշյուտներ, որպեսզի դրանք կախված մնան ծառերի ճյուղերից, որտեղ հիմնականում լինում են օձերը։

 

Վերջին շրջանում խաղաղօվկիանոսյան կղզում կտրուկ ավելացել է օձերի թվաքանակը, ինչը լուրջ սպառնալիք է կղզում բնակվող թռչունների համար, որոնք գտնվում են վերացման վտանգի տակ։


Բացի էկոլոգիական վնասից, օձերը վնաս են հասցնում նաև էլեկտրամատակարարման համակարգի աշխատանքին, քանի որ հաճախակի դրանք հայտնվում են էլեկտրակայաններում՝ դառնալով տեխնիկական խափանումների պատճառ։ Ամեն տարի օձերի պատճառով առաջացած խոտանների վերացման համար ծախսվում է 4 մլն դոլար։

 

Գիտնականները մտավախություն ունեն, որ օձերը Գուամից կարող են տեղափոխվել նաև հարևան Հավայան կղզիներ։