Հայկական կողմը հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը, այն չի խախտվել. ՊՆ մամուլի խոսնակ

16:07 • 03.12.13

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ հայկական կողմը հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը, և այն չի խախտվել:


Նշենք, որ ադրբեջանական APA գործակալությունը տեղեկություն է տարածել, թե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում՝ հայկական կողմի արձակած գնդակից վիրավորվել է 19-ամյա ադրբեջանցի զինծառայող Ալիսի Մուրադովը:


APA գործակալության այս տեղեկատվությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: