Սաակաշվիլիի կուսակցությունն իր մարդկանց ուղարկել է Կիև

11:31 • 03.12.13

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատվիրակությունը մեկնել է Կիև, որպեսզի լինի «ուկրաինացի ժողովրդի կողքին», հաղորդում է interfax.ru-ն:

 

Ինչպես լրագրողներին Ուկրաինա մեկնելուց առաջ հայտնել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Բարամիձեն, կուսակցության պատվիրակությունը չի միջամտելու քաղաքական գործընթացներին, սակայն «կկանգնի ուկրաինացի ժողովրդի կողքին»:

 

Հիշեցնենք, որ վրացական «Կվիրիս կրոնիկա» թերթը դեկտեմբերի 2-ին հայտնել էր, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Կիև: