Եգիպտոսում կանխել են հնագիտական հուշարձանի կողոպտման փորձը
Եգիպտոսի ոստիկանությունը կանխել է Կահիրեի հարավում գտնվող Աբու-Սիր հնագիտական հուշարձանը կողոպտելու փորձը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Ալ-Բալյադին:
Զբոսաշրջային ոստիկանության աշխատակիցները, ովքեր պահպանում են պեղումների վայրը, նկատել են մի խումբ կասկածելի մարդկանց, ովքեր ներխուժել էին հին եգիպտական բուրգերից մեկը՝ որոնելով արժեքավոր իրեր:
Երբ ոստիկանները մոտեցել են մարդկանց, նրանք սկսել են կրակել: Փոխհրաձգության արդյունքում հանցագործները անհետացել են: Ներկայումս ընթանում են որոնողական աշխատանքներ:










