Կիևի զանգվածային իրադարձությունները լուսաբանող լրագրողներին պաշտպանության հավելյալ միջոցներ են տրամադրում

20:04 • 03.12.13

Ուկրաինայում գործող «Զանգվածային տեղեկությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը լրագրողներին տրամադրում է պաշտպանական միջոցներ, որոնք կարող են նրանց պետք գալ Կիևի կենտրոնում տեղի ունեցող դեպքերը լուսաբանելիս: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:


Լրագրողներին տրամադրում են «Մամուլ» գրությամբ նարնջագույն բաճկոններ, զրահագլխարկներ, պաշտպանիչ ակնոցներ և ռեսպիրատորներ:


Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում եվրաինտեգրացիայի կողմնակիցների ցույցերն սկսվել են նոյեմբերի 21-ին, երբ կառավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է ԵՄ հետ Ասոցացման համաձայանգրի նախապատրաստումը: