Հյուսիսային Կորեայի առաջնորդի քեռին հեռացվել է իշխանությունից՝ կարծում են Սեուլում
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի քեռի և խնամակալ Չժան Սոն Տհեկը վերջերս հեռացվել է պաշտպանության ազգային հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, հաղորդում է interfax.ru-ն: Այդ մասին լրագրողներին հայտնել է հարավկորեական խորհրդարանի անդամներից մեկը՝ վկայակոչելով հետախուզության ազգային ծառայության զեկույցը:
Բացի այդ, նրա տեղեկություններով՝ Չժան Սոն Տհեկի երկու համախոհներին հրապարակավ մահապատժի են ենթարկել նոյեմբերի կեսին: Այդ ժամանակից ի վեր Կիմ Չեն Ընի քեռու գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ:
Հարավկորեական ԶԼՄ-ները նշում են, որ պաշտոնից հեռացման մասին տեղեկության հաստատման դեպքում դա կդառնա ամենանշանակալից քաղաքական փոփոխությունը 2011 թվականին Կիմ Չեն Ընի իշխանության գալուց ի վեր:










